HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Եվրոպական խորհրդի նախագահը ողջունել է Հայաստանի՝ ԵՄ հետ հարաբերություններն ընդյալնելու ցանկությունը

ԱԺ լրատվականի փոխանցմամբ՝ Եվրոպական խորհրդի նախագահ Ռոբերտա Մեցոլան շնորհակալություն է հայտնել Ալեն Սիմոնյանին եւ ողջունել Հայաստանի՝ ԵՄ հետ հարաբերություններն ընդյալնելու ցանկությունը։ 

«Հարգելի՛ պարոն Սիմոնյան,

Շնորհակալ եմ Եվրոպական խորհրդարանի նախագահի պաշտոնում իմ ընտրվելու կապակցությամբ 2024 թվականի հուլիսի 16-ի Ձեր շնորհավորական նամակի համար: Իմ լիազորությունն ու պատասխանատվությունն է շարունակել ղեկավարել եվրոպական այս կառույցը:

Եվրախորհրդարանն ընդունում եւ ողջունում է այն փաստը, որ Հայաստանը վճռականորեն ընդգծել է Եվրոպական միության հետ հարաբերություններն ընդլայնելու եւ դրանց առաջնահերթություն տալու իր ցանկությունը: ԵՄ-Հայաստան գործընկերության համաձայնեցված նոր օրակարգը, ինչպես նաեւ Հայաստանի հետ վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը մեր ընդլայնված հարաբերությունների վառ ապացույցն են:

Հուսով եմ, որ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը հնարավորություն կունենա վերսկսել համագործակցությունը Հարավային Կովկասի երկրների հետ հարաբերությունների հարցերով Եվրոպական խորհրդարանի պատվիրակության հետ` վերջինիս առաջիկա հիմնադիր ժողովից հետո, երբ նորընտիր պատգամավորները կստանձնեն իրենց պաշտոնները: Վստահ եմ, որ սա առանցքային հարթակ կապահովի միջխորհրդարանական համագործակցության հետագա զարգացման համար»,- ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին ուղղված նամակում գրել է Եվրոպական խորհրդի նախագահ Ռոբերտա Մեցոլան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter