Ծրագրային աուդիտի իրականացման բաց մրցույթի հրավեր
«Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ն հրավիրում է աուդիտորական ընկերություններին՝ ներկայացնելու գնառաջարկ Շվեդիայի միջազգային զարգացման և համագործակցության գործակալության (SIDA) ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրի աուդիտ իրականացնելու համար:
Ծրագրի տևողությունը երեք տարի է` 01.09.2023 թ․-ից մինչև 31.08.2026 թ.։
Աուդիտն իրականացվելու է SIDA-ի ստանդարտ տեխնիկական առաջադրանքի համապատասխան, համաձայն որի` բացի ֆինանսական փաստաթղթերի համապատասխանությունն ու ճշգրտությունը ստուգելը, աուդիտ իրականացնող ընկերությունը պետք է համոզվի, որ «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ն իրականացրել է դրամաշնորհի մեկնարկին նախորդած ներքին վերահսկողության վերանայման արդյունքում ներկայացրած գործողությունների պլանով նախատեսված առաջարկությունները։
Նախատեսվում է տարեկան մեկ աուդիտ, ծրագրի ընթացքում ընդհանուր՝ 3 աուդիտ։
Առաջին տարեկան աուդիտը վերաբերում է 01.09.2023-31.08.2024 թթ․ ժամանակահատվածին: Առաջին տարվա տվյալները պետք է ամփոփվեն մինչեւ 2024թ. նոյեմբեր, համապատասխան հայերեն և անգլերեն հաշվետվությունը պետք է ներկայացվի «Հետաքննող լրագրողներ» կազմակերպությանը ոչ ուշ, քան 10.11.2024 թ․-ը։
Մյուս ժամկետները կսահմանվեն հաղթող կազմակերպության հետ կնքվող պայմանագրով։
Գնառաջարկը պետք է ներկայացվի ՀՀ դրամով։ Գները պետք է լինեն անփոփոխ պայմանագրի իրականացման ողջ ընթացքում:
Գնառաջարկի հետ խնդրում ենք ներկայացնել տեղեկություն աուդիտն իրականացնող ընկերության փորձի, մասնավորապես՝ միջազգային դրամաշնորհային ծրագրերի աուդիտի փորձառության վերաբերյալ։
Գնառաջարկը ներկայացնել էլեկտրոնային եղանակով՝ նշված փաստաթղթերը ուղարկելով [email protected] էլեկտրոնային հասցեով, նամակի թեմա դաշտում նշելով՝ «Աուդիտ SIDA - Հետք»:
Գնառաջարկը պետք է ներկայացվի պահանջված ձևով, անգլերեն և հայերեն։ Գնային առաջարկում խնդրում ենք նշել աուդիտի մեկ տարվա գումարը, որը չի կարող փոփոխվել հաջորդ երկու տարիներին։
Գնառաջարկների ներկայացման վերջնաժամկետն է «15» օգոստոսի, 2024թ.։
Հավելյալ տեղեկություններ կարող եք ստանալ կազմակերպության գլխավոր հաշվապահ Արաքսյա Համբարձումյանից (հեռ. +37493346417):
Գնառաջարկի ձևանմուշը:
Գլխավոր նկարը ստեղծվել է արհեստական բանականության՝ DALL·E 3-ի միջոցով
Մեկնաբանել