HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Fastex-ը՝ Seaside Startup Summit 2024-ի գլխավոր գործընկեր․ կայացել է AKNEYE տեղեկատվական հանդիպումը

Վճարովի բովանդակություն

Fastex էկոհամակարգն այս տարի նույնպես իր ակտիվ մասնակցությունը ցուցաբերեց Seaside Startup Summit 2024-ին՝ որպես միջոցառման գլխավոր գործընկեր: Այս նախաձեռնության հետ համագործակցությունն սկիզբ է առել դեռ 2019 թվականից:

«Որպես արագ զարգացող Web3 էկոհամակարգ՝ Fastex-ը մշտպես կարևորում է նորարական գաղափարների, նախագծերի և առաջատար տեխնոլոգիաների կիրառումը և զարգացումը։ Հենց այդ նպատակով այս տարի ևս աջակցում ենք տարածաշրջանում ՏՏ ոլորտի ամենամասշտաբային իրադարձությանը՝ Seaside Startup Summit-ին»,- նշել է Ֆասթեքսի համահիմնադիր Ռոման Բադալյանը:

Միջոցառման օրերին մասնակիցների ուշադրությունը գրավել են Fastex-ի և AKNEYE-ի կողմից կազմակերպված տեղեկատվական հանդիպումները:

Հուլիսի 24-ին տեղի ունեցած Fastex 14-րդ տեղեկատվական հանդիպման ընթացքում որպես խոսնակ հանդես են եկել Fastex-ի վճարումների բաժնի ղեկավար Մերի Միրիջանյանը և պրոդուկտի պատասխանատու Դիանա Պարտիզպանյանը:

Խոսնակները ներկայացրել են Fastex թվային և ֆիզիկական քարտերը, որոնք արդեն հասանելի են և հնարավորություն են տալիս օնլայն և օֆլայն տարբերակով իրականացնել վճարումներ ամբողջ աշխարհում՝ քարտերը կրիպտոարժույթներով լիցքավորելու դեպքում:

Ներկայացվել են նաև Bahamut հիմնադրամի դրամաշնորհային ծրագրի շրջանակում հաջողությամբ ֆինանսական աջակցություն ստացած և արդեն գործող ստարտափային DeFi նախագծերը, ինչպիսիք են Mutuari-ն, Lolik-ը և SilkSwap-ը:

Նշենք, որ Բահամուտ հիմնադրամն ակտիվորեն շարունակում է իր գործունեությունը՝ օգնելով ստարտափ նախագծերին կառուցել իրենց բիզնեսը Web3 տիրույթում, մասնավորապես՝ Բահամուտ բլոկչեյնում:

Ֆասթեքսի տեղեկատվական հանդիպման շրջանակում մասնագետները զրուցել են դեռևս SSS19-ում Ֆասթեքսի կողմից ֆինանսավորում ստացած ստարտափ նախագծերից մեկի՝ ForestBerg-ի համահիմնադիր Ալբերտ Ամիրբեկյանի հետ: Ալբերտը ներկաներին պատմել է Ֆասթեքսի ֆինանսական աջակցության շնորհիվ թիմային նախագծերում իրականացրած բարելավումների մասին:

ԱՏ տեխնոլոգիաների և հեռավար զոնդավորման օգնությամբ տարբեր ինժեներական լուծումներ տրամադրող ForestBerg-ը Ֆասթեքսի կողմից ստացած 10.000 FTN դրամաշնորհն ուղղել է գեոդեզիական դրոնի և այլ սարքավորումների ձեռքբերմանը:

Հուլիսի 25-ին AKNEYE-ն իր հերթին Ֆասթեքսի տաղավարում պանելային քննարկում է նախաձեռնել տեղեկատվական հանդիպման շրջանակում: Քննարկման մասնակիցներն էին հայազգի արտիստներ Գարեգգինը և Սարկո Մենեն և վրաստանից ժամանած Մակո Լոմաձեն։

Արտիստները պատմել են AKNEYE-ի հետ գործակցության, առաջիկա նախագծերի, Վենետիկի AKNEYE ֆիջիթալ տարածքում իրենց փորձառության և գաղափարների մասին:

Միջոցառումը եզրափակվել է ստարտափներին մրցանակներ հանձնելու արարողությամբ, որի ընթացքում Ֆասթեքս էկոհամակարգի համահիմնադիր Ռոման Բադալյանը մրցանակը հանձնել է «Հովիվ» ստարտափ նախաձեռնությանը, որն արհեստական բանականության միջոցով նորարարական լուծումներ է առաջարկում գյուղատնտեսության և անասնապահության ոլորտներում գործող կազմակերպություններին:

Fastex-ի մասին

Fastex-ն արագ զարգացող Web3 էկոհամակարգ է, որն իր օգտատերերին տրամադրում է բազմաթիվ հնարավորություններ և հարմարավետ միջավայր՝ առաջարկելով Fastex Exchange փոխանակման հարթակը, Fastex Card, Fastex Wallet և ftNFT հարթակը՝ իր ֆիջիթալ տարածքներով, ինչպես նաև Lidus թոքենների ստեղծման, White-Label Exchange և NFT Marketplace-ի ծառայությունները: Fastex-ը կարևորում է անվտանգ և հուսալի միջավայրի ապահովումը բոլոր օգտատերերի համար համաշխարհային թվային ֆինանսների զարգացող ոլորտում՝ մշտապես հետևելով առկա կանոնակարգերին։   

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter