HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արայիկ Հարությունյանը Երևանի բուսաբանական այգում ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն այցելել է Երևանի բուսաբանական այգի՝ ծանոթացել «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին: Այս մասին հաղորդում է Կառավարության մամուլի ծառայությունը;

«Աշխատակազմի ղեկավարին ուղեկցել են Երևանի փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը, այլ պատասխանատուներ:

Զեկուցվել է, որ արդեն իսկ իրականացվել են բետոնե ցանկապատի, բազալտե եզրաքարերի տեղադրման, ճեմուղիների նախապատրաստման, լուսավորության հենասյան տեղադրման, արհեստական լճակի բետոնե հարթեցնող շերտի, ընդհանուր ոռոգման համակարգի անցկացման աշխատանքներ և այլն:

Արայիկ Հարությունյանը հանձնարարել է պատասխանատուներին առանձնակի ուշադրություն դարձնել շինարարական աշխատանքների որակին և պահպանել նախատեսված ժամանակացույցը, պատշաճ կերպով լուծել ընթացքում առաջացած հարցերը և պարբերաբար զեկուցել կատարված աշխատանքների մասին»,- ասված է հաղորդագրությունում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter