HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կայացել է «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության նիստը

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ հուլիսի 31-ին կայացել է «Բաց կառավարման գործընկերություն» (ԲԿԳ) նախաձեռնության պետական համակարգի մարմինների մասնակցությամբ նիստը: Ստորեւ՝ նիստի մասին պաշտոնական հաղորդագրությունը։

Պետական համակարգի մարմինների ներկայացուցիչները ներկայացրել են ԲԿԳ 2022-2024թթ. գործողությունների ծրագրով սահմանված հանձնառությունների կատարման ընթացքը: Ներկայացվել են տվյալների քաղաքականության, ռազմավարական հաղորդակցության, տեղեկատվության ազատության ինքնագնահատման, մասնակցային բյուջեի, կադաստրային գեոպորտալի, գնումների էլեկտրոնային համակարգի, դատական վիճակագրական գործիքի, նվերների ռեեստրի և աշխատանքային թվային պայմանագրերի վերաբերյալ հանձնառությունները:

Քննարկման ընթացքում վեր են հանվել մի շարք խնդիրներ՝ հանձնառությունները ժամկետներում չիրականացնելու կամ թերի իրականացնելու վերաբերյալ: Արայիկ Հարությունյանը կարևորել է գործընթացի արդյունավետ իրականացումը և պատասխանատուներին հանձնարարել՝ արագացնել տեմպերն ու ջանքեր գործադրել մինչև տարեվերջ իրականացնելու հանձնառություններով սահմանված գործողությունները:

Լուսանկարը՝ ՀՀ կառավարության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter