HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոսկեհասկ գյուղում տեղի է ունեցել պայթյուն՝ փլուզմամբ (թարմացված)

Փրկարար ծառայությունը հայտնում է, որ օգոստոսի 1-ին, ժամը 06:16-ին Շիրակի մարզի Ոսկեհասկ գյուղի 1-ին փողոցի տներից մեկում տեղի է ունեցել պայթյուն՝ փլուզմամբ:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:

«Պարզվել է, որ, դեռևս չբացահայտված հանգամանքներում, 1-ին փողոցի 4-րդ նրբանցքի տներից մեկում տեղի է ունեցել պայթյուն՝ փլուզմամբ, ինչի հետևանքով Ն. Խ.-ն (ծնված 1993 թ.) և Փ. Խ.-ն (ծնված 1967 թ.) հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, որտեղ նրանց առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:

Փրկարարները փլատակներից դուրս են բերել Լ. Խ.-ի (ծնված 2012 թ.) մարմինը, շտապօգնության աշխատակիցներն արձանագրել են վերջինիս մահը»,- նշված է հաղորդագրությունում։

​​​​​​​Փլուզման հետևանքով վնասվել է տան բակում կայանած «Volkswagen» մակնիշի ավտոմեքենան:

Փրկարարները սահմանազատել են տարածքը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter