HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մի քարտեզի պատմություն

Հայաստանի ազատագրված տարածքի մասին հանրության իրազեկման ծրագրի շրջանակում «Հայրենասեր» կազմակերպությունը ներկայացնում է համահիմնադիր Նելլի Շուշի Մարտիրոսյանի հեղինակած հոդվածը։

Գլենդելում գործող «Պերճ» գրատունն այն վայրն է, որտեղից ես կատարում եմ իմ գրեթե բոլոր նվերների ու հայատառ բացիկների գնումները: Պարոն Պերճը, ում պատկանում է այս գրատունը, միշտ սիրալիր ընդունում է ինձ, հետաքրքրությամբ լսում Հայաստանի ազատագրված տարածքի հետ կապված իմ պատմությունները, այնուհետև օգնում ինձ կատարել համապատասխան գնումներ ու ճանապարհում:

Ամեն անգամ «Պերճ» գրատուն գնալիս մանկան պես ուրախանում եմ, քանի որ սրտիս հոգեհարազատ բազմազան ապրանքներ եմ տեսնում. մեկի վրա՝ եռագույնը, մյուսի վրա՝ Հայաստանի զինանշանը, երրորդի վրա՝ հայոց այբուբենը և այդպես շարունակ: Սակայն «Պերճ» գրատանը կա մի բան, որն իմ մեջ միշտ ընդվզում է ծնում: Խոսքս Հայաստանի սխալ քարտեզի մասին է: Երբեք չեմ հոգնել կամ դադարել բողոքել քարտեզի սխալ սահմանագծից, և գրեթե ամեն անգամ նշել եմ, որ գրատան պատին, այն էլ երկու տարբեր տեղում փակցված է Հայաստանի սխալ քարտեզը: Ի դեպ, երբ ասում եմ Հայաստան, նկատի ունեմ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետությունները:

«Պերճ» գրատուն գնալու իմ ամենասիրելի պահն այն է, երբ ես գրատանը բարձրաձայնում եմ քարտեզի սխալ փաստը, և ինձ են միանում գնումներ կատարող այլ հայեր ու համաձայնում ինձ հետ: Համաձայնում են, որ անընդունելի խայտառակություն է Արցախյան գոյամարտում ազատագրված պատմական հայկական հողերի մի մասը քարտեզում չընդգրկելը, և նաև այդ կերպ տեր չկանգնելն ազատագրված այն տարածքներին, որոնց համար ընդհամենը մի քանի տարի առաջ քաջաբար զոհվեցին մի քանի հազար հայ հերոսներ՝ կյանքի գնով մեզ ժառանգություն թողնելով ավելի մեծ Հայաստան: Թվում է, թե քսան տարին այդքան էլ երկար ժամանակահատված չէ, որ թույլ տար մարդկանց մոռանալ Արցախյան հերոսամարտի ու պատմական Հայաստանի ազատագրված հողատարածքի մասին:

Մի քանի շաբաթ առաջ մտա «Պերճ» գրատուն իմ հերթական նվերի գնումը կատարելու նպատակով: Ինչպես միշտ, աչքս բնազդաբար գցեցի սխալ քարտեզի վրա, բայց ի՞նչ: Այս անգամ ինձ հաճելի անակընկալ էր սպասվում, որն էլ դարձավ այս հոդվածի մտահղացման պատճառը: Պարոն Պերճը Բեյրութից ստացել էր Հայաստանի տասը սխալ քարտեզ: Այս նոր ստացած քարտեզներից մեկը փակցրել էր հին սխալ քարտեզի տեղն ու գծերի միջոցով փորձել ցույց տալ, որ ազատագրվածը նույնպես Հայաստանի մաս է կազմում: Իհարկե, այս գծերը չէին նշել, օրինակ, Ակնան, որտեղ հերոսաբար ընկավ ազգային հերոս Մոնթեն, բայց այդ գիծն էլ ես կավելացնեմ: Հուզմունքիս չափ ու սահման չկար, որ երկու տարվա դժգոհությունս վերջապես կոտրեց սառույցը: Հիմա մարդիկ կնայեն նորացված քարտեզին և կխորհեն, թե ինչ են նշանակում այդ գծերը: Ես պարոն Պերճին խոստացա նվիրել Հայաստանի ճշգրտված քարտեզը, որը նա խոստացավ փակցնել իր գրատան պատուհանի մոտ: Այդպիսով, այն տեսանելի կլինի բոլորի համար անգամ այն ժամանակ, երբ գրատունը փակ է:

011 թվականի ողջ ապրիլ ամիսը պատիվ ունեցա անցկացնել ազատագրված տարածքի մաս կազմող Քաշաթաղի շրջանում, որը Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության ամենամեծ շրջանն է: Այցիս նպատակն էր «Հայրենասեր» կազմակերպության համար ուսումնասիրություններ կատարել և ծանոթանալ տեղի բնակչությանը: Նաև պատիվ ունեցա երկու օրով այցելել Շահումյանի (պատմական Քարվաճառի) շրջան: Համաձայն Հայաստանի սխալ քարտեզի, որտեղ վաղուց արդեն պատմության գիրկն անցած Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի (ԼՂԻՄ) սահմաններն են միայն ընդգրկված՝ ստացվում է, որ ես անցյալ ապրիլ ամիսն անցկացրել եմ Ադրբեջանում: Քանի որ Քաշաթաղի և Շահումյանի շրջանները նախկինում ԼՂԻՄ-ի կազմում չեն գտնվել, Հայաստանի սխալ քարտեզում այս ազատագրված, պատմական հայկական տարածքներն այլ տարածքների հետ միասին, ցավոք, չեն ընդգրկվում:

Մի հանդուրժեք Հայաստանի սխալ քարտեզը: Պատմական Հայաստան երազող ազգն այսօր պիտի տեր կանգնի իր ազատագրված պատմական Հայաստանի բոլոր հատվածներին, քանի դեռ վաղն ուշ չի եղել, և քանի նորից պատմական Հայաստան չեն դարձել այն տարածքները, որոնք ազատագրվեցին Արցախյան գոյամարտի ժամանակ: Եթե անգամ չեք շարունակում ազատագրման ժամանակ ընկած հերոսների գործը՝ ծառայելով այս շրջաններին, գոնե տարրական հարգանքի տուրք մատուցեք զոհված հերոսներին, նրանց ընտանիքներին ու այս տարածքներն այսօր շենացնող վերաբնակիչներին՝ մեր հերոսների արյան գնով ազատագրվածը քարտեզում ընդգրկելով:

Նելլի Շուշի Մարտիրոսյան
Համահիմնադիր, «Հայրենասեր» կազմակերպություն

Մեկնաբանություններ (11)

Գեւորգ Յազըճյան
Իսկական հայր համար Հայաստան հասկացությունը ոչ թե ՀՀ + ԼՂՀն պետք է լինի, այլ` Հայկական Բարձրաւանդակն ամբողջությամբ: Հետեւաբար, Նելլի ձան, գնահատելով հանդերձ քո ընդվզումը, կարծում եմ համաձայն կլինես ինձ հետ այս հարցում: Ուրիշ կերպ հասկանալը Հայաստան հասկացությունը` նշանակլում է թաղել Հայ դատը...:
Արմենակ Եղիայեան
Ես Նելլիի յօդուածի մեկնաբանութեան մէջ պիտի չմտնեմ, ոչ ալ յայտարարեմ, որ կը բաժնեմ Եազըճեանի տեսակէտը,- այս բոլորէն առաջ իմ սիրտս խոցողը այն է, որ այստեղ կը տեսնեմ 10 մեկնաբանութիւն, որոնց 7-ն գրուած են լատինատառ: ԼԱՏԻՆԱՏԱՌ, որոնց հեղինակները ոչ մէկ ճիգ թափած են գոնէ...հայերէն գրելու: Ասկէ անդին ձեր խօսքերը այլևս դդումի ձայն են, ոչ սրտցաւ հայու:
Վիգեն Նազարյան
Հասկանալով դժվարությունները, փորձում եմ հասկանալ լատինատառ գրողներին, Բարեկամներ կաշկանդվել պետք չէ պարզապես սկսեք հայերեն գրել, թեկուզ տառասխալներով, հավատացեք որ շատ կարճ ժամանակ անց դուք ինքներդ եք սկսելու ճշտել ձեր իսկ տառասխալները: Բայց պետք չէ չափը անցնել ու լատինատառ հայերեն գրողին «դդում» անվանել: Նաև համաձայնելով Պարոն Յազըճյանի հետ գոնե մասամբ, կավելացնեի որ պետք չէ ներկան մոռանալ, այնքան անհրաժեշտ է ներկա Հայաստանը ամրապնդելը որքան չուրանալ կամ չ-«թաղել Հայ դատը»: Ներկան ամրապնդելով ու պահելով է միայն կարելի հույս փափագել մեր երկրի մնացած 9/10 երրորդի ազատագրած տեսնելը:
Armen
Good job Nelli jan. I share your feelings and assume that I am with you in my heart and mind when I live here in Artsakh and visit villages of liberated lands.
Erik
Hargeli Nelli. Krkin angam hiaca Dzer hayrenasirutyamb. Iroq, nor qartezy kertel e voxj hay zhoxovurdy, ev ays sksac gorcy menq petq e sharunakenq azgovi. Mianum em Arleti meknabanutyany` hayer imaceq Dzer patmutyuny.
Առլետ
Սա պատմութեան չգիտութեան հետևանք է: Հայեր ջան մի քիչ պատմութիւն սովորէք... pleeeeeez
Վիկտորյա
Խոսքեր չկան Նելլի ջան, հիացած եմ Ձեր մեկնաբնությամբ.....
Samvel
Hargeli Nelli es tariner araj aprel em Qashataxi Kovsakan qaxaqum ev pativ em unecel tesnem naxkin Qashataxi marspet Aleqsan Hakobyani stexca& Qashataxi hin u nor qartez@ da dzes khetaqrqri . Ayjm paron Hakobyan@ petq e vor ashxati Matenadaranum. Harganqnerov Samvel
Lilit
Nelli jan du indz uxxaki cncecir qo hayrenasirutyamb u mtacelakerov. Tox Hayastan erkir@ kez nman antiv u anhamar nviryal cni. Erani im zavaknern el gone kisov chap hayrenaser linen qez pes. Marmins sarsur ancav gcerov kartez@ tesnelun pes. Vstah em baci kezanic, voch voq nuynisk cher el nkati, el ur mnac ayd masin hodvac grel@. Hamburum em qo chakat@ u mi lav grkum qez...
Aram
Not only I agree with the author of the article I also would like to add my and many others' frustrations regarding the primitive presentation of maps of Armenia. I believe the Armenian government with several of its Ministries should be involved in developing an up todate map of Armenia and Artsakh where anyone can locate a city, a village, a montain, a river etc. without spending many frustrating hours and not locating a point of interest. Is it so hard to have have numbers on the top and bottom of a map and letters on the two sides or vice versa?
tato
This is the result of “patriotic” individuals who become merchants and will sell anything including their country for couple of bucks. The borders of Artsakh are stated in its constitution. Any deviation from that implies not accepting the constitution of the state. Then you are very close to not accepting the state.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter