HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կապարակնքվել են գազաբենզալցակայան և գազի շարժական լցակայան, ապամոնտաժվել է բենզալցակայան

Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը հայտնում է, որ հրդեհատեխնիկական հետազոտություն է իրականացվել Երևանի Աթոյան 𝟏𝟎𝟗/𝟏𝟎 հասցեում շահագործվող «Կարբոն Գրուպ» ՍՊ ընկերության բենզալցակայանում և հեղուկացված ածխաջրածնային գազով լցակայանում, Էջմիածին քաղաքի Էջմիածին-Աշտարակ խճուղի հասցեում գտնվող բենզալցակայանում:  Նշված օբյեկտներում արձանագրվել են հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների բազմաթիվ խախտումներ, որոնք անմիջական և ուղղակի սպառնալիք են ստեղծում հրդեհների առաջացման և մարդկանց կյանքի և առողջության անվտանգության համար։

«Հրդեհատեխնիկական հետազոտություն է իրականցվել նաև Արագածոտնի մարզի տարածքում՝ Երևան-Գյումրի մայրուղու հարակից տարածքում շահագործվող «Զիլ 𝟒𝟑𝟏𝟒𝟏𝟎» տրանսպորտային միջոցի նկատմամբ, որի վրա տեղադրված են եղել սարքավորումներ, որոնցով իրականցվել են ավտոմեքենաների գազով լիցքավորում։

Արդյունքում արձանագրվել է, որ «Զիլ 𝟒𝟑𝟏𝟒𝟏𝟎» մակնիշի տրանսպորտային միջոցը, որը շահագործվել է որպես շարժական լցակայան՝ հանդիսանում է արտադրական վտանգավոր օբյեկտ (ԱՎՕ), սահմանված կարգով գրանցված չի եղել ՀՀ ՆԳՆ ԱՎՕ ռեեստրում և չի անցել տեխնիկական անվտանգության ամենամյա փորձաքննություն։

Ուստի՝ հաշվի առնելով հրդեհատեխնիկական անվտանգության պահանջների խախտումների ռիսկայնությունն ու վտանգավորության աստիճանը՝ Տեսչական մարմնի ղեկավարի որոշումների հիման վրա Աթոյան 𝟏𝟎𝟗/𝟏𝟎 հասցեում շահագործվող «Կարբոն Գրուպ» ՍՊ ընկերությանը պատկանող բենզալցակայանը և հեղուկացված ածխաջրածնային գազով լցակայանը, որպես շարժական լցակայան շահագործվող «Զիլ 𝟒𝟑𝟏𝟒𝟏𝟎» տրանսպորտային միջոցը ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի և ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության համատեղաշխատանքի արդյունքում կապարակնքվել են։

Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Էջմիածին-Աշտարակ խճուղի հասցեում շահագործվող բենզալցակայանն էլ Տեսչական մարմնի և Վաղարշապատի համայնքապետարանի համագործակցության արդյունքում ամբողջությամբ ապամոնտաժվել է»,- նշված է Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինի տարածած հաղորդագրությունում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter