HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քննչական կոմիտեն 10 ծառայողական էլեկտրամոբիլ է ձեռք է բերել

Քննչական կոմիտեն ձեռք է բերել «BYD» մակնիշի 10 էլեկտրամոբիլ, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի  Երևան քաղաքի քննչական վարչության 10 ստորաբաժանումներին։ Այս մասին հայտնում է Կոմիտեի լրատվական ծառայությունը։

«Ավտոմեքենաները ծառայելու են նշված ստորաբաժանումների քննիչներին՝ դեպքի վայր մեկնելու, իրենց գործառույթներից բխող անհրաժեշտ այլ գործողությունների կատարման նպատակներով։ 

Էլեկտրամոբիլները ձեռք են բերվել մրցութային ընթացակարգի լիարժեք պահպանմամբ, պետական բյուջեից հատկացված 122մլն. դրամի միջոցներով։ 

Պաշտոնապես դրանք ներկայացվել են ՀՀ քննչական կոմիտեի 10-ամյա հոբելյանի կապակցությամբ Գավառ քաղաքում անցկացված հանդիսավոր միջոցառումների շրջանակում՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի մասնակցությամբ։ 

ՀՀ ՔԿ տարբերանշանով և լուսաձայնային անհրաժեշտ միջոցներով կահավորված ծառայողական մեքենաներն արդեն շահագործվում են։   

Ակնկալվում է, որ դրանք, լոկացիոն առումով, էականորեն բարելավելու են քննիչների կողմից անհետաձգելի գործողությունների կատարման օպերատիվությունը»,- ասված է ՔԿ հաղորդագրության մեջ։    

Լուսանկարը՝ էկրանապատկեր տեսանյութից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter