Տավուշում հայ գյուղացին բեկորային վնասվածք է ստացել հակառակորդի հենակետից արձակված կրակոցից
Հուլիսի 21-ին Բերդ քաղաքում տեղակայված զորամասերից մեկի հոսպիտալից ոստիկանության Տավուշի բաժնում հաղորդում է ստացվել, որ բեկորային վնասվածքով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Ներքին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ, 1987 թ. ծնված Գոռ Փ.-ն:
Պարզվել է, որ նա վնասվածքն ստացել է նույն օրը գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս նշված գյուղի «Զաղի ճամփի տակ» կոչվող տարածքում Ադրբեջանի հենակետից արձակված կրակոցից:
«Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է քննություն»,- տեղեկացնում է ոստիկանությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել