HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան իրենց քաղաքացիներին կոչ են անում ամեն տարբերակով լքել Լիբանանը

Բեյրութում ԱՄՆ դեսպանությունն օգոստոսի 3-ին ամերիկացիներին կոչ է արել ցանկացած հասանելի չվերթով լքել Լիբանանը:

Ամերիկյան կողմի հաղորդագրության մեջ ասվում է, որ բազմաթիվ ավիաընկերություններ դադարեցրել կամ չեղարկել են դեպի Բեյրութ չվերթները, իսկ բազմաթիվ չվերթների տոմսերն արդեն սպառվել են:

Այնուամենայնիվ, դեսպանատունը կոչ է անում ԱՄՆ քաղաքացիներին «ամրագրել իրենց հասանելի ցանկացած տոմս, նույնիսկ եթե այդ չվերթը անմիջապես չի մեկնում կամ չի ուղևորվում իրենց ընտրած երթուղով»: Նրանք, ովքեր չունեն բավարար գումար, կարող են դիմել ամերիկյան դեսպանատուն՝ ֆինանսական օգնություն ստանալու համար:

Դեսպանությունն այն ամերիկացիներին, ովքեր որոշել են մնալ Լիբանանում, խորհուրդ է տվել «պատրաստել արտակարգ իրավիճակների գործողությունների պլաններ ու պատրաստ լինել երկար ժամանակ լինել պատսպարաններում»:

Մեծ Բրիտանիայի իշխանությունները ևս կոչ են արել իրենց քաղաքացիներին լքել Լիբանանը, «քանի որ այդ երկրում իրավիճակը կարող է արագ վատթարանալ»: Մեծ Բրիտանիայի կառավարությունը «շարունակում է զերծ մնալու կոչեր անել Լիբանան ցանկացած ուղևորության դեմ և խորհուրդ է տալիս բրիտանական քաղաքացիներին, ովքեր դեռ գտնվում են այդ երկրում, լքել այն հիմա, քանի դեռ կան առևտրային հնարավորություններ»,- ասվում է բրիտանական իշխանությունների հաղորդագրության մեջ:

Վերջին մի քանի օրերին Իսրայելը և Լիբանանում գործող Հեզբոլահ խմբավորումը փոխադարձ հարվածներ են հասցրել: Հուլիսի 27-ի երեկոյան Իսրայելի վերահսկողության տակ գտնվող Գոլանի բարձունքների հրթիռակոծության հետևանքով զոհվել է 12 մարդ՝ 10-16 տարեկան երեխաներ և դեռահասներ: Իսրայելի իշխանությունները հարվածի համար մեղադրել էին Հեզբոլահին և հայտարարել, որ խմբավորումը «անցել է բոլոր կարմիր գծերը»:

Reuters-ի աղբյուրների տվյալներով՝ Հեզբոլահը գտնվում է «բարձր պատրաստության» վիճակում և Լիբանանի հարավում «մաքրել է» կարևորագույն մի քանի օբյեկտներ՝ Իսրայելի հնարավոր հարձակման պարագայում։

Լուսանկարը՝ Anwar AMRO / AFP

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter