HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՄԻՊ. դատախազությունը խախտել է Անահիտ Վարդանյանի իրավունքը, կինը հուսահատությունից պերօքսիդի լուծույթ է խմել

Պաշտպանի գրասենյակում հուսահատության արդյունքում պերօքսիդի լուծույթ խմած Անահիտ Վարդանյանի իրավունքը խախտել է դատախազությունը:

Անահիտ Վարդանյանը քաղաքից երկար ժամանակով բացակայելուց հետո հայտնաբերել էր, որ իր հարևանը տիրացել էր իրեն պատկանող քարե ավտոտնակի վրա գտնվող տնակին և դրա ներսում գտնվող գույքին։ Տիկին Վարդանյանը դիմել էր ոստիկանություն, սակայն գործը որակվել էր որպես քաղաքացիաիրավական, և քրեական գործ չէր հարուցվել։

Շիրակի մարզի քննչական բաժնի կողմից քրեական գործի հարուցումը մերժելու վերաբերյալ որոշման հիմքում դրված նյութերի ուսումնասիրությունից ակնհայտ է, որ տրված բացատրություններն իրարամերժ էին և հակասական, և միայն քրեական գործի հարուցմամբ հնարավոր կլիներ անցկացնել առերես հարցաքննություններ և պարզել հիշյալ հանգամանքները: Հետևաբար, քրեական գործի հարուցումը մերժելը խախտել է քաղաքացու իրավունքը:

Ավելին, տիկին Վարդանյանը ոստիկանություն էր դիմել նոյեմբերի 2-ին, իսկ քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշում կայացվել էր միայն դեկտեմբերի 12-ին՝ այդպիսով խախտելով ՀՀ Քր. դատ օրենսգրքի 180-րդ հոդվածով նախատեսված տասնօրյա ժամկետը: Նշված հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հանցագործությունների մասին հաղորդումները պետք է քննարկվեն և լուծվեն անհապաղ, իսկ անհրաժեշտության դեպքում՝ դրանց ստացման պահից 10 օրվա ընթացքում: Օրենքով հստակ սահմանված ժամկետի երկարաձգման որևէ դեպք նախատեսված չէ: Հետևաբար, խախտվել է նաև օրենքի հստակ պահանջը:

Մինչդատական վարույթում դատախազությանը վերահսկողական լայն լիազորություններով օժտելը հետապնդում է մի քանի կարևոր նպատակներ, որոնցից են գործի քննության նախնական փուլերում օրենքի խախտումները բացառելը, հանցագործությունների արագ բացահայտումը և անձանց իրավունքների պատշաճ իրականացման համար երաշխիքների ստեղծումը: Ա. Վարդանյանի դեպքում դատախազության ոչ պատշաճ վերահսկողությունը հանգեցրել է ոչ միայն նախնական քննության իրականացման՝ օրենքով սահմանված կարգի, այլև կնոջ իրավական պաշտպանություն ստանալու իրավունքի խախտման:

Պաշտպանի աշխատակազմի միջամտության շնորհիվ հաջողվել է վերականգնել տիկին Վարդանյանի սոցիալական օգնություն ստանալու մեկ այլ խնդիրը, սակայն նրա քրեադատավարական իրավունքների պաշտպանության խնդիրները մնացել են չլուծված:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ

Մեկնաբանություններ (1)

HARUT
VOSTIKANUTUNUM IM KARCIKOV POXOV PAKEL EN GORC@,,,,VARDANYANIN MNUM E ARAJNORDVEL < HAVATANK VOR POXENK .> KARGAXOSOV )))

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter