HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ուկրաինան հայտարարել է ռուսական սուզանավի ոչնչացման մասին

Ուկրաինայի զինված ուժերը հայտարարել են ռուսական Б-237 «Դոնի Ռոստով» սուզանավի ոչնչացման մասին, որը գտնվում էր Ղրիմի Սևաստոպոլ քաղաքի տարածքում։ Այդ մասին հայտարարությունն ուկրաինական կողմը հրապարակել է օգոստոսի 3-ին։ 

Ուկրաինական կողմի փոխանցմամբ՝ օգոստոսի 2-ի գիշերն այդ երկրի հրթիռային ուժերը հարվածներ են հասցրել Ղրիմի տարածքում գտնվող ռուսական ռազմական օբյեկտներին։ «Սևաստոպոլի նավահանգստում հաջողությամբ խոցվել է Ռուսաստանի սևծովյան նավատորմի «Դոնի Ռոստով» սուզանավը։ Հարվածի հետևանքով այն տեղում ջրասույզ է եղել»,- նշվում է Ուկրաինայի ԳՇ տարածած հաղորդագրության մեջ։

Ուկրաինական պաշտպանական գերատեսչության պնդմամբ՝ նույն գիշերը Ուկրաինայի հրթիռային զորքերը «լրջորեն վնասել են» С-400 «Триумф» տեսակի զենիթահրթիռային համալիրների արձակման 4 կայանքներ, որոնք ևս գտնվում էին Ղրիմում։

Ղրիմի հրթիռակոծման մասին հաղորդագրությունները հրապարակվել էին դեռ օգոստոսի 2-ի գիշերը տելեգրամյան մի շարք ալիքներում։ Տեղի բնակիչների տվյալներով՝ հարձակումից հետո Սևաստոպոլի նավանորոգման ձեռնարկություններից մեկում ծուխ էր նկատվել։ Ավելի ուշ, լրատվամիջոցները հրապարակել էին արբանյակային լուսանկարներ, որտեղ, ենթադրաբար, պատկերված էին վնասված սարքավորումները, որոնք կապված էին սուզանավի վերանորոգման հետ։

Ռուսական կողմը պաշտոնապես չի մեկնաբանել սուզանավի կորստի մասին լուրը։

Կոլաժը՝ 24 Канал-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter