Հեզբոլահը ավելի քան 50 արկ է արձակել Իսրայելի ուղղությամբ
Հեզբոլահի զինված կազմավորումները զանգվածային ռմբակոծության են ենթարկել Իսրայելի հյուսիսային հատվածներին։ Ինչպես փոխանցում է արաբական Al Mayadeen հեռուստաընկերությունը, ռմբակոծության տակ են հայտնվել Վերին Գալիլիայի իսրայելական բնակավայրերը։
Արաբական այս հեռուստաընկերությունը, որը փոխկապակցված է Հեզբոլահի հետ, նշում է, որ շիա մարտիկները համազարկային կրակի ռեակտիվ համակարգերից արձակել են ավելի քան 50 արկ։ Օդային տագնապի ազդանշանները գործել են իսրայելական 15 բնակավայրերում։
Հեռուստաընկերության տվյալներով՝ Իսրայելի հակաօդային պաշտպանության միջոցները հետ են մղել հրթիռաականանետային հարձակումը։ Արկերի պայթելու մասին հաղորդագրությունները ստացվել են Բեյթ Գիլելից, Կիրյաթ Շմոնայից և Միսգավ Ամայից, որոշ տեղերում արձանագրվել են հրդեհների օջախներ:
Հեզբոլահի տեղեկատվական ծառայությունն էլ տելեգրամի իր ալիքում հայտարարել է, որ որ կազմավորման ջոկատները լիբանանա-իսրայելական սահմանին, ռազմական էսկալացիայի սկզբից ի վեր, առաջին հարվածն են հասցրել Բեյթ-Գիլել բնակավայրին։ «Այս գործողությունն իրականացվել է ի պատասխան Լիբանանի հարավում իսրայելական հարձակումների և գնդակոծությունների հետևանքով խաղաղ քաղաքացիների զոհվելուն»,- ասված է հայտարարության տեքստում։
Օգոստոսի 3-ին էլ Հեզբոլահը հայտարարել էր, որ համազարկային կրակի ռեակտիվ համակարգերից հարվածներ է հասցրել Արևմտյան Գալիլեայում գտնվող իսրայելական բնակավայրերի ուղղությամբ, այդ թվում՝ Ավիվիմ, Բարամ և Շլոմի կիբուցներին:
Լուսանկարը՝ Jalaa MAREY / AFP
Մեկնաբանել