Վաշինգտոնում վերսկսվել է Դոնալդ Թրամփի դեմ քրեական գործի քննությունը
Վաշինգտոնի դաշնային շրջանային դատարանը հայտարարել է, որ վերադարձել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դեմ ընտրություններին միջամտելու մեղադրանքով գործի քննությանը և հաջորդ լսումները նշանակել օգոստոսի 16-ին:
«Դատարանը վերականգնել է այս գործով իրավազորությունը <...> գործով նախնական դատական լսումները նշանակված են 2024 թվականի օգոստոսի 16-ին»,- նշվում է դաշնային դատավոր Տանյա Չաթքենի որոշման մեջ։
Քննության վերսկսումը կապված է Գերագույն դատարանի այն որոշման հետ, որը հուլիսին հրաժարվել էր նախագահ եղած ժամանակ կատարած գործողությունների համար Դոնալդ Թրամփին բացարձակ անձեռնմխելիություն տալու որոշումից։ Ամերիկյան գլխավոր դատարանը որոշել էր, որ կան դեպքեր, որոնց պարագայում ԱՄՆ նախագահը պաշտոնավարման ժամանակ կարող է ունենալ անձեռնմխելիություն, որոշ դեպքերում՝ ոչ։ Հիմա դատավոր Չաթքենն է որոշելու, թե ինչն է ընկնելու անձեռնմխելիության տակ, ինչը՝ ոչ:
Թրամփն ավելի վաղ բոլոր դատարաններին խնդրել էր չեղարկել իր դեմ գործերի քննությունը։ Չաթքենի որոշման համաձայն՝ Թրամփը կկարողանա բողոքարկել այն որոշումները, որոնց դատարանը հանգելու է, հենց որ որոշի, թե ինչն է ընկնում անձեռնմխելիության տակ։
Լուսանկարը՝ Justin Lane/Pool/Getty Images
Մեկնաբանել