HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դադարեցվել է «Բրոմհեքսին 4 Բեռլին-Քեմի, 4մգ/5մլ ներքին ընդունման լուծույթ, 60մլ շշիկ» դեղի շրջանառությունը Հայաստանում

Հայաստանի առողջապահության նախարարի հրամանով դադարեցվել է Բեռլին-Քեմի ԱԳ (Մենարինի Գրուպ) արտադրության «Բրոմհեքսին 4 Բեռլին-Քեմի, 4մգ/5մլ ներքին ընդունման լուծույթ, 60մլ շշիկ» 94016, 01001 խմբաքանակների դեղի շրջանառությունը Հայաստանի Հանրապետությունում:

Նշյալ դեղի շրջանառությունը դադարեցվել է՝ հիմք ընդունելով Հայաստանի կառավարության 2002 թ. օգոստոսի 15-ի որոշմամբ հաստատված Հայաստանի առողջապահության նախարարության կանոնադրության 12-րդ կետի «դ» ենթակետը, կառավարության 2001 թ. ապրիլի 25-ի «Հայաստանի Հանրապետությունում դեղերի պետական գրանցման կարգը և դեղերի պետական գրանցման փորձաքննության վարձի չափերը հաստատելու մասին» որոշմամբ հաստատված կարգի 30-րդ կետի «ա» ենթակետը, դեղն արտադրող ընկերությունից ստացված գրությունը, առողջապահության նախարարության «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ի գրությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter