HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՔՊ պատգամավոր Մաթևոս Ասատրյանի մահարձանի համար մոտ 2,3 մլն դրամ կտրամադրի Կառավարությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ բյուջեից 2,277.41 հազ. դրամ կհատկացվի ՔՊ պատգամավոր Մաթևոս Ասատրյանի մահարձանի պատրաստման և տեղադրման աշխատանքների իրականացման ծախսերին որպես աջակցություն։

«Համաձայն «Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» օրենքի 9-րդ հոդվածի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1910-Ն որոշման N 6 հավելվածի 6-րդ կետի`

1. Ազգային ժողովի ութերորդ գումարման պատգամավոր Մաթևոս Ասատրյանի մահարձանի պատրաստման և տեղադրման աշխատանքների իրականացման ծախսերին որպես աջակցություն Մաթևոս Ասատրյանի մորը՝ Յուղիկ Ասատրյանին տրամադրելու նպատակով, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովին Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեով նախատեսված «1195» ծրագրի (Հասարակության և պետության հանդեպ հատուկ ծառայություններ մատուցած քաղաքացիների մահվան դեպքում արարողակարգային միջոցառումների կազմակերպում) «11001» միջոցառման (Հասարակության և պետության հանդեպ հատուկ ծառայություններ ունեցած քաղաքացիների մահվան դեպքում հրաժեշտի ծիսակատարության և թաղման կազմակերպում, գերեզմանի բարեկարգման և 2 մահարձանի պատրաստման ու տեղադրման աշխատանքներին աջակցություն) միջոցներից՝ 2024 թվականին հատկացնել 2,277.41 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ նպաստներ բյուջեից» հոդվածով)»,-նշված է որոշման մեջ։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter