HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մխիթար Հայրապետյանն այցելել է «OVIO»-ի տվյալների մշակման կենտրոն

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը նախարարի տեղակալ Գևորգ Մելիքսեթյանի հետ օգոստոսի 5-ին այցելել է «ՋիԷնՍի-Ալֆա» ընկերություն, որը 2024թ. մայիսին վերաբրենդավորվել է՝ այսուհետ հանդես գալով «OVIO» ապրանքանիշով:

Նխարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ «OVIO»-ի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանի ուղեկցությամբ Մխիթար Հայրապետյանը շրջել է ընկերության տարածքով, ծանոթացել ենթակառուցվածքներին, վերջին շրջանում իրականացված որակական փոփոխություններին։

«Հայկ Ֆարամազյանը նշել է, որ նոր ապրանքանիշի մուտքով ընկերությունը դուրս է գալիս հեռահաղորդակցության դասական օպերատոր լինելու սահմաններից՝ վերափոխվելով և մատուցելով մի շարք թվային ու ամպային ծառայություններ՝ սկիզբ դնելով թվային ծառայությունների միասնական էկոհամակարգի ձևավորման գործընթացին։

Նախարարին է ներկայացվել 2024թ. մայիսին շահագործման հանձնված տվյալների մշակման կենտրոնը, որը ժամանակակից տեխնոլոգիաներով և միջազգային մակարդակի ենթակառուցվածքով գերժամանակակից կենտրոն է՝ իր տեսակի մեջ առաջինն ու ամենամեծը Հայաստանում։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ոլորտի խնդիրներին ուղղված բարեփոխումներին, մալուխների տեղադրման նորարարական լուծումների կիրառության հնարավորություններին: Ներկայացվել են նաև տելեկոմ ոլորտի ներկայացուցիչների կողմից բարձրաձայնված մի շարք հարցեր, այդ համատեքստում նախարարն ընդգծել է, որ դրանք նախարարության ուշադրության կենտրոնում են, և վեր հանված խնդիրների լուծմանն ուղղված քայլեր արդեն իսկ ձեռնարկվել են: 

«OVIO»-ն մատուցում է լայնաշերտ ինտերնետի, սմարթ հեռուստատեսության, Ֆիքսված հեռախոսակապի և մի շարք ամպային ծառայություններ»,- նշված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter