
«Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ-ի աշխատակազմն է արձագանքում
Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի աշխատակազմը, քննարկելով «Հետք» ինտերնետային կայքում տպագրված հոդվածում ներկայացվածը, իր պարտքն է համարում հայտարարել, որ հոդվածը հանդիսանում է ստահոդ հերյուրանք և նպատակ ունի վարկաբեկել Սերոբ Տեր-Պողոսյանի բարի անունը և համբավը, հողին հավասարեցնել նրա տարիների ընթացքում կատարած գործերը,կազմալուծել նրա իսկ ջանքերով շուրջ 10 տարի վերականգնված Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի արտադրական բնականոն գործընթացը:
Հոդվածում բերված փաստերն ամբողջապես հոդվածագրի երևակայության արդյունքն են և չեն համապատասխանում իրականությանը: Ավելին, հոդվածը հիմք կհանդիսանա օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկելու նման հերյուրանք տարածողներին:
Հարկ է նշել, որ նման փորձերը իրենց իրենց նպատակների մեջ դատապարտված են ձախողման և նախանշված բոլոր արտադրական, սոցիալական և մարզամշակութային ծրագրերը վստահաբար իրագործվելու են:
«Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ աշխատակզմ
Մեկնաբանել