HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ավազի լվացման նպատակով կատարվող ապօրինի ջրառը կասեցվել է

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները Լոռու մարզում ավազակոպճային խառնուրդի արդյունահանմամբ զբաղվող ՕՍՏ-ՇԻՆ ՍՊԸ-ում իրականացրած ստուգման արդյունքում արձանագրել են խախտումներ։

«Պարզվել է, որ ընկերությունն ավազակոպճային խառնուրդի լվացման նպատակով առանց ջրօգտագործման թույտվության ջրառ է իրականացրել Փամբակ գետից:

Տեսչական մարմնի Լոռու տարածքային բաժնի պետի որոշմամբ կասեցվել է Փամբակ գետից խողովակաշարի միջոցով կատարվող ապօրինի ջրառը:

Ընկերության տնօրենի նկատմամբ նշանակվել է վարչական տուգանք»,- հայտնում են տեսչական մարմնից։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter