HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Նիգերը խզել է Ուկրաինայի հետ դիվանագիտական հարաբերությունները

Նիգերի իշխանությունները խզում են դիվանագիտական հարաբերությունները Ուկրաինայի հետ։ Այդ մասին հայտարարել է իշխող խունտայի ղեկավար Աբդուրահման Ամադուն։ 

Իր հեռուստաուղերձի ժամանակ Ամադուն նշել է, որ Նիգերը որոշել է համերաշխություն ցուցաբերել Մալիի կառավարությանը և ժողովրդին, որոնք հայտարարել էին Կիևի հետ հարաբերությունների խզման մասին։ 

Այս որոշման պատճառը Ուկրաինայի կառավարության աջակցությունն էր Մալիի զինված ուժերի վրա հարձակված տուարեգ ապստամբների խմբավորումներին:

Հուլիսի վերջին Մալիի հյուսիսում՝ Թինզաուատեն քաղաքի շրջանում, բախումներ էին տեղի ունեցել մի կողմից տեղի տուարեգ ապստամբների, մյուս կողմից՝ երկրի զինված ուժերի և վագներական նախկին վարձկանների միջև։ Մարտերի հետևանքով, տարբեր տվյալներով, զոհվել էր առնվազն 10 զինվորական և 20-80 նախկին վագներական։ Bloomberg-ը, վկայակոչելով ապստամբների հայտարարությունը, գրել էր 47 մալիացի զինվորականների մահվան մասին։ 

Կիևում դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին Մալիի իշխանությունների որոշումը անհեռատես և հապճեպ են անվանել: Ուկրաինայի իշխանությունները նաև հերքել էին միջազգային ահաբեկչությանն աջակցելու վերաբերյալ հնչած մեղադրանքները:

Լուսանկարը՝ Boureima Hama/AFP/Getty Images

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter