HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գազի պայթյունից 2024-ի յոթ ամիսների տվյալներով զոհվել է 8 մարդ, տուժել՝ 27-ը. ՆԳՆ

2023 թ. Հայաստանում գազի պայթյունից զոհվել է՝ 4, տուժել՝ 51 քաղաքացի, արձանագրվել է պայթյունի 39 դեպք, իսկ 2024 թ. մինչև օգոստոս ամսվա տվյալներով՝ արձանագրվել է 26 պայթյուն, որից զոհվել է՝ 8, տուժել՝ 27 քաղաքացի։

Այս տվյալները ներկայացրել է Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը՝  գազի պայթյուններից խուսափելու համար հորդորելով հետևել անվտանգության կանոններին, որոնք բերված են ստորեւ։

Բնական և հեղուկ գազի սխալ շահագործման դեպքում կարող է պայթյունավտանգ իրավիճակ առաջանալ։ Պայթյուններից և հրդեհներից խուսափելու համար անհրաժեշտ է գազի սարքավորումները և գազաբալոնները շահագործելիս պահպանել տեխնոլոգիական նորմատիվները: Դրանք պետք է պահել պատշաճ վիճակում, պարբերաբար ստուգել աշխատանքը։

Մասնագետների կարծիքով՝ պայթյունների և հրդեհների ճնշող մասը մարդկանց անուշադրության և անփութության հետևանքով են։

«Շահագործվող գազաբալոնները պետք է ժամանակին փորձարկվեն: Պետք է դաջվածք արվի բալոնի վրա, թե որքան ժամանակ է այն ենթակա շահագործման։ Եթե ճիշտ պահպանվեն հրդեհային անվտանգության կանոնները, ապա հրդեհներ գրեթե չեն լինի»,-ասում է փրկարարական ուժերի վարչության Կարևորագույն օբյեկտների պահպանության բաժնի պետ, գնդապետ Մանվել Ավետիսյանը:

Ըստ կառավարության որոշման՝ մեքենաների գազաբալոնները պետք է անցնեն փորձարկում և գազալցակայաններում սպասարկվելու համար ունենան շահագործման թույլտվույթուն։ Գազաբալոնից բացի վնասվածքներ կարող են ունենալ նաև ռետինե խողովակները։

Մեքենաների վրա գազի բալոն տեղադրելիս հաճախ չեն պահպանվում շահագործման կանոնները, ինչի արդյունքում ոչ միայն կարող է վտանգավոր իրավիճակ ստեղծվել, այլև գազի գերածախս լինել։

Անհրաժեշտ է հստակ պահպանել գազաբալոնների և սարքավորումների շահագործման անվտանգության մի քանի պարզ կանոն:
Միացման հանգույցները պետք է պարբերաբար ստուգել փրփուրի միջոցով։
Մեքենայում գազի հոտ զգալու դեպքում պետք է անմիջապես դիմել մասնագետի։
Գազի բալոնները պետք է տեղադրվեն արևի ուղղակի ճառագայթներից պահպանված, օդափոխություն ունեցող սենյակում։

Եթե հրդեհի տարածումը հասնում է գազաբալոնին, անհրաժեշտ է անմիջապես անջատել գազօջախից և տեղափոխել անվտանգ տարածք՝ զանգահարելով 911։

Լուսանկարը՝ ՆԳՆ-ի, Ոսկեհասկ գյուղի տներից մեկում տեղի ունեցած պայթյունից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter