
Ժամանակավորապես կդադարեցվի Ազատության պողոտայի մի հատվածի երթևեկությունը
Երեւանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ, ոռոգման խողովակաշարի նորոգմամբ պայմանավորված` օգոստոսի 9-ին՝ ժամը՝ 21:00-ից մինչև օգոստոսի 10-ի 08:00-ն, կդադարեցվի երթևեկությունը Արաբկիր վարչական շրջանի Ազատության պողոտայի «Լամբադա» տրանսպորտային հանգույցից մինչև Բաբայան փողոցի խաչմերուկ ընկած հատվածը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել