HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կենսաթոշակների և նպաստների անկանխիկ գործարքների դեպքում հետվճարը կավելանա 1000 դրամով

Սեպտեմբերի 1-ից կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից օգտվող քաղաքացիներին հնարավորություն կտրվի ապրանքների և (կամ) ծառայությունների ձեռքբերման դիմաց անկանխիկ վճարումներից ստանալ ավելի մեծ չափով հետվճար։ Այս մասին հայտնում է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը։

«Ըստ այդմ, անկանխիկ վճարումների դեպքում հետվճարի չափը կսահմանվի 12%`  նախկին 10%-ի փոխարեն, իսկ հետվճարի առավելագույն չափը՝ 6000 դրամ՝ նախկին 5000 դրամի փոխարեն։

Միաժամանակ, ըստ փոփոխությունների՝ կոմունալ ծառայությունների (գազի, էլեկտրաէներգիայի, խմելու ջրի, ֆիքսված և բջջային հեռախոսի մատակարարման ծառայություններ) դիմաց վճարումներից հետվճար չի հաշվարկվի։ Այսինքն, արդեն սեպտեմբեր ամսին կատարված անկանխիկ գնումների նկատմամբ կկիրառվի 12%, բայց ոչ ավելի 6000 դրամը, որը կվճարվի հոկտեմբերին, իսկ կոմունալ ծախսերից հետվճար չի հաշվարկվի։

 Հիշեցնենք, որ անկանխիկ գործարքներից կենսաթոշակի և նպաստի 12% հետվճարի ծրագրից կարող են օգտվել բոլոր կենսաթոշակառուներն ու նպաստառուները՝ անկախ նրանից, թե որ բանկերից են ստանում իրենց գումարը»,- ասված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ։

Լուսանկարը՝ Նարեկ Ալեքսանյանի

Մեկնաբանություններ (1)

Արփինե
Խնդրում եմ պատասխանել վարկի մարումից,օզոնից ու Վայլդբերիսից կատարված գնումներից հետվճար աշխատում է։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter