HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կենսաչափական անձնագրերի եւ նույնականացման քարտերի տրամադրումը կսկսվի 2026 թվականից

Հայաստանում նոր ձեւաչափով՝ կենսաչափական անձնագրերի եւ նույնականացման քարտերի տրամադրումը կսկսվի 2026 թվականից մարտից։ Այս մասին կառավարության օգոստոսի 8-ի նիստում հայտնել է Ներքին գործերի փոխնախարար Արփինե Սարգսյանը։ 

«2025 թվականի մարտին, եթե պրոցեսն ամբողջովին հարթ ընթանա, կունենանք հաղթող ընկերության հետ պայմանագրի կնքում: Մինչև մեկ տարի ժամկետում, այսինքն՝ մինչև 2026 թվականի մարտը հաղթող գործընկերը կապահովի ենթակառուցվածքը. պետք է սերվերային տնտեսությունն ամբողջովին նորը լինի, ամբողջովին նոր արտադրական պրոցես պետք է կազմակերպի, հնարավորություն պետք է ունենա Երևանում և մարզերում գրասենյակներ ձեռք բերել, նոր աշխատակիցներ ունենալ և անցում կատարել ծառայությունների մատուցմանը»,- ասել է փոխնախարարը։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հավելել է, որ «կունենանք անձնագրեր կամ նույնականացման քարտեր, որոնք հնարավորություն են տալու Հայաստանի Հանրապետության քաղաքացուն սահմանն անցնել այդ թվում՝ առանց ֆիզիկական կոնտակտի որևէ սահմանապահի հետ, այդ թվում՝ եվրոպական սահմանին»:

Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանին Մհեր Գրիգորյանը հանձնարարել է  այսօրվանից մտածել, թե ինչպես պիտի կազմակերպվի տեխնիկական հագեցվածության բարելավման գործընթացը, որպեսզի բիոմետրիկ համակարգը լիարժեք գործի։ «Ոչ թե որպես անձնագիր-բուկլետ, այլ որպես քաղաքացուն անձնագիր-ծառայություն մատուցող, որպեսզի այդ թվում՝ մեր օդանավակայանում այդ համակարգը լիարժեք գործի նոր անձնագրերի համակարգի ներդրման օրվանից»,- ասել է Մհեր Գրիգորյանը:

Լուսանկարում՝ Ներքին գործերի փոխնախարար Արփինե Սարգսյանը, ՀՀ կառավարություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter