HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

518 մլն դրամ՝ ԼՂ-ից բռնի տեղահանվածներին 2023թ. նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների ֆինանսական աջակցությունը տրամադրելու համար

2023 թվականի սեպտեմբերի 19-ից Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված, 2023 թվականի նոյեմբերի 9-ի N 1957-Լ որոշման շահառու հանդիսացող ընդհանուր 5931 անձանց 2023 թվականի նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների սոցիալական աջակցության գումարները (ամսական 50000 դրամ) տրամադրելու համար առաջարկվում է համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարել ՀՀ կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2323-Ն որոշման մեջ: Այս մասին տեղեկանում ենք Կառավարության պաշտոնական կայքից։

««Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2323-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունմամբ ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի «1225 Ճգնաժամերի հակազդման և արտակարգ իրավիճակների հետևանքների նվազեցման և վերացման նպատակով՝ առանձին սոցիալական խմբերին տրվող սոցիալական աջակցություն» ծրագրի «12018 Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին ժամանակավոր կացարանում բնակվելու և կոմունալ ծառայությունների ծախսերի կատարմանն օժանդակելու համար սոցիալական աջակցություն» միջոցառումից կհատկացվի 518 150 000 դրամ:

Ֆինանսական միջոցների նվազեցմամբ արդյունքային ցուցանիշների փոփոխություն չի ակնկալվում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter