HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ֆինանսական աջակցություն բոլոր այն գործատուներին, որոնք աշխատանքի կընդունեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձի

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտնում է, որ այն գործատուները, որոնք Արցախից բռնի տեղահանված անձանց աշխատանքի կընդունեն, ֆինանսական աջակցություն կստանան։ Նախարարությունը հաղորդագրության մեջ անդրադարձել է հաճախ տրվող հարցերին, որոնք ներկայացնում ենք ստորև.

ՀԱՐՑԵՐ՝ գործատուներից։ 

Հարց 1։ Ի՞նչ պայմանների պետք է բավարարի ԼՂ-ից բռնի տեղահանված անձը, որպեսզի ընդունեմ աշխատանքի և ստանամ աջակցություն։

Պատասխան։ Ծրագրի շրջանակում գործատուն կարող է աշխատանքի ընդունել  2023 թ սեպտեմբերին ԼՂ-ից բռնի տեղահանված այն անձանց, որոնք հաշվառված են Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններում, ունեն գործազուրկի կարգավիճակ և վերջին մեկ ամսվա ընթացքում չեն հանդիսացել հարկ վճարող աշխատող։ Ծրագրից օգտվելու համար անհրաժեշտ է դիմել Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն: 

Հարց 2։ Արդյոք ֆինանսական աջակցություն կստանա՞մ, եթե աշխատանքի ընդունեմ 2020 թվականին ԼՂ-ից տեղահանված անձի։  

Պատասխան։ Ո՛չ, քանի որ ծրագիրն ուղղված է 2023 թ սեպտեմբերին ԼՂ-ից բռնի տեղահանված գործազուրկ անձանց զբաղվածության ապահովմանը։

Հարց 3։ Որքա՞ն աջակցություն կստանամ ԼՂ-ից բռնի տեղահանված անձին աշխատանքի ընդունելու դեպքում։

Պատասխան։ Ծրագրի շրջանակում գործատուները կարող են ստանալ երեք ամիս ժամկետով ամսական առավելագույնը 50,000 դրամի չափով գումար՝ որպես շահառուի աշխատավարձից հաշվարկվող եկամտային հարկի, դրոշմանիշային վճարի և օրենքով սահմանված դեպքերում սոցիալական վճարի փոխհատուցում։ Իսկ եթե կազմակերպեք ԼՂ-ից բռնի տեղահանված անձի աշխատանքային պրակտիկան Ձեզ մոտ՝ երեք  ամիս ժամկետով, կստանաք ամսական 165,000 դրամ՝ որպես շահառուի աշխատավարձի փոխհատուցում և ևս 3 ամիս ժամկետով ամսական առավելագույնը 50,000 դրամի չափով շահառուի աշխատավարձից հաշվարկվող հարկերի և պարտադիր վճարների փոխհատուցում։

Հարց 4։ ԼՂ-ից բռնի տեղահանված քանի՞ անձի կարող եմ ընդունել աշխատանքի։

Պատասխան։ Ծրագրով շահառուների թվի հետ կապված սահմանափակում նախատեսված չէ։

Հարց 5։ Արդյոք կարող եմ լուծել պայմանագիրը՝ մինչև սահմանված ժամկետի լրանալը։

Պատասխան։ Գործատուի և շահառուի միջև կնքված աշխատանքային պայմանագիրը մինչև սահմանված ժամկետի լրանալը լուծելու դեպքում գործատուն պարտավորվում է վճարել հատուցում՝ իր առաջարկությամբ կազմակերպված ուսուցման ընթացքում շահառուին որպես ուսման վարձի փոխհատուցում և կրթաթոշակ վճարված գումարի չափով կամ վերադարձնել որպես շահառուի աշխատավարձի փոխհատուցում վճարված գումարը։

Լուսանկարը՝ արխիվային

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter