
Գիշերային ժամերին փակ է լինելու Հասրաթյան-Ուլնեցի խաչմերուկից Հասրաթյան-Քանաքեռցի խաչմերուկ ճանապարհահատվածը
Ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված՝ օգոստոսի 9-ից մինչև օգոստոսի 30-ը՝ ժամը 23:00-ից մինչև 08:00-ն 1-ին փուլով միակողմանի փակ է լինելու Է. Հասրաթյան փ. - Ուլնեցու փ. խաչմերուկից մինչև Է. Հասրաթյան փ. – Զ. Քանաքեռցու փ. խաչմերուկ եղած ճանապարհահատվածը: Այս մասին հաղորդում է Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունը։
«Երթևեկությունն իրականացվելու է հանդիպակաց ուղղության երթևեկելի մեկ գոտու հաշվին, այնուհետև՝ հակառակ ուղղությամբ:
2-րդ փուլով փակ է լինելու Մինաս Ավետիսյան փողոցը:
Հորդորում ենք վարորդներին՝ աշխատանքի արդյունավետության ապահովման նպատակով տրանսպորտային միջոցները չկայանել վերոնշյալ ճանապարհահատվածի երթևեկելի մասում»,- ասված է հաղորդագրությունում։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել