HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՃՏՊ Սիսիան-Երևան ավտոճանապարհին․ կան տուժածներ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 10-ին՝ ժամը 07:14-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Շաքի գյուղի մոտակայքում տեղակայված ոստիկանության հենակետից Մ-2 միջպետական ավտոճանապարհ տանող հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Սիսիան-Երևան ավտոճանապարհի 8-րդ կմ-ին «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ․ Վ․, ծնված 1985 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, կողաշրջվել և հայտնվել երկաթե արգելապատնեշի վրա:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ տեղի ուժերով ուղևորներ Զ․ Վ․-ն (ծնված 1962 թ.), Վ․ Ու․-ն (ծնված 2006 թ.) և Ա․ Հ․-ն (ծնված 1971 թ․) տեղափոխվել են բժշկական կենտրոն։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և վարորդին դուրս բերել ավտոմեքենայից․ վերջինիս և մյուս ուղևոր Ա․ Պ․-ին (ծնված 1980 թ․) պատգարակով մոտեցրել են շտապօգնությանը։ Տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները Վ․ Ու․-ի և Ա․ Հ․-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ մյուս տուժածներինը՝ կայուն ծանր։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter