HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեպտեմբերի 6-8-ը կանցկացվի գրքի երևանյան յոթերորդ փառատոնը

Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 6-8-ը Հայաստանի ազգային պատկերասրահում (Հանրապետության հրապարակ) տեղի կունենա գրքի երևանյան յոթերորդ փառատոնը: Ծրագրում կլինեն գրքի տոնավաճառ, բացառիկ հանդիպումներ հայ և արտասահմանյան գրողների հետ, գրական բանավեճեր, «ստենդափ», շնորհանդեսներ, աշխատարաններ, ներկայացումներ և համերգներ:

Փառատոնն իրականացնում են Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը և «Գրքի փառատոն» կրթամշակութային հասարակական կազմակերպությունը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Եվրոպական միության «Վերսոպոլիս» նախագծի աջակցությամբ:

Փառատոնի գլխավոր հովանավորը Երևանի քաղաքապետարանն է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter