Երևանում կառուցվում է վերգետնյա 7 նոր անցում
Երևանում շարունակվում են վերգետնյա 7 նոր անցումների կառուցման աշխատանքները, նաև ներկվել ու պատշաճ տեսքի են բերվել մայրաքաղաքի վերգետնյա մյուս անցումները: Այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանում անցկացված աշխատանքային խորհրդակցության ժամանակ զեկուցել է շինարարության և բարեկարգման վարչության պետը:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է համապատասխան միջոցներ ձեռնարկվել նախորդ տարիներին կառուցված վերգետնյա անցումների սալահատակների ասֆալտապատման ուղղությամբ՝ անձրևների և հալոցքների ժամանակ ավելորդ անհարմարություններից խուսափելու նպատակով:
Լուս.՝ kamurjshin.am-ից
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել