HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ալեն Սիմոնյանը շնորհավորական ուղերձ է հղել Երիտասարդության միջազգային օրվա առթիվ

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորական ուղերձ է հղել Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ։

«Հարգելի՛ երիտասարդներ,

Շնորհավորում եմ ձեզ Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ:

Երիտասարդությունը եղել եւ մնում է հասարակությունների շարժիչ ուժը, ինչն առավել տեսանելի ու կարեւոր է մեր երկրի պարագայում: Հայաստանում երիտասարդության ներուժի օգտագործումը գնալով էլ ավելի մեծ չափերի է հասնում՝ հատկապես 2018 թվականի Թավշյա հեղափոխությունից հետո, որի հաղթական առանցքում հենց երիտասարդությունն էր:

Արժեւորելով երիտասարդության դերն ու նշանակությունը՝ ցանկանում եմ, միեւնույն ժամանակ, արձանագրել, որ այն դեռեւս իր ամբողջ պոտենցիալով չի օգտագործվում մեր երկրի պետականաշինության գործընթացում: Վստահեցնում եմ՝ Հայաստանի իշխանությունները բաց են ձեզ հուզող տարբեր խնդիրների քննարկումներով եւ պատրաստակամ՝ դրանց լուծումներ տալուն:

Սիրելի՛ երիտասարդներ, խորհուրդս է ձեզ՝ մշտապես ինքնակրթվել, լինել նպատակասլաց ու պահանջատեր քաղաքացի՝ ծառայեցնելով ձեռք բերված գիտելիքները հանուն մեր երկրի վառ ապագայի»,-ասված է ուղերձում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter