HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վենետիկի AKNEYE ֆիջիթալ տարածքում տեղի է ունեցել Ռաֆայել Մեգալի արվեստի բացառիկ ցուցադրությունը

Վճարովի բովանդակություն

Սթ օգոստոսի 1-ին Վենետիկի AKNEYE ֆիջիթալ տարածքում տեղի է ունեցել անվանի արվեստագետ Ռաֆայել Մեգալի «Primal Murmurs» հավաքածուի ցուցադրությունը: Նկարչի և AKNEYE-ի գործակցությունը ներկայացվել է չորս անզուգական քանդակներով:

«Nurture», «Symbiosis», «Savage» և «Harmony» վերնագրված քանդակները ոգեշնչված են բնությունից՝ արտացոլելով մարդկանց և բնության միջև խորը, բնազդային կապը: Մեգալի վառ, համարձակ գույների և հայկական նուրբ զարդանախշերի համադրումն աշխատանքներում մշակութային և պատմական համատեքստի գեղեցիկ շերտեր են բացում:

Արվեստագետի ստեղծագործությունների ցուցադրությանը ներկա էին Ֆասթեքսի համահիմնադիր Վիգեն Բադալյանը, AKNEYE նախագծի մտահղացման հեղինակ Անահիտ Բադալյանը, Ֆասթ Մեդիայի գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Վենետիկում ՀՀ պատվո հյուպատոս Գագիկ Սարուխանյանը, Վենետիկում Եվրոպական խորհրդի Արվեստի հիմնադրամի նախագահ Ֆաբիո Մարաֆատտոն, Արվեստի քննադատ Դեմետրիո Պապարոնին, ArteLaguna միջազգային արվեստի մրցույթի հիմնադիր Լաուրա Գալոնը, հայտնի արվեստագետներ և մշակույթի գործիչներ:

«Ուրախ եմ, որ հենց Վենետիկ քաղաքում հայերը միշտ ցույց են տալիս իրենց արժեքը, և սա հերթական ապացույցն է: Շնորհակալ եմ կազմակերպիչներին, մանավանդ՝ պարոն Բադալյանին, որն իր ներուժը ներդնում է նման նախաձեռնությունների մեջ», - նշել է Վենետիկում ՀՀ պատվո հյուպատոս Գագիկ Սարուխանյանը:

Ռաֆայել Մեգալն անդրադարձել է AKNEYE-ի հետ գործակցությանը. «Իսկապես շատ հետաքրքիր նախագիծ է: Հրավերն ստացա Վիգեն Բադալյանից, սիրով արեցի ու կարծում եմ՝ արդյունքը շատ լավն է»: Հարցին՝ հավանե՞լ է արդյոք իր ստեղծած ակնները, Ռաֆայելը պատասխանել է. «Եթե չսիրեի, դրանք չէին ծնվի ու հանրության դատին չէին հանձնվի»:

Միջոցառման ավարտին տեղի է ունեցել Ռաֆայել Մեգալի կյանքի, նրա ստեղծագործական ուղու և բնության հետ կապի մասին պատմող կարճամետրաժ ֆիլմի փակ ցուցադրությունը: Ֆիլմը դիտելուց հետո ներկաները պատմել են իրենց տպավորությունների մասին:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը նշել է, որ ֆիլմը շատ հետաքրքիր էր: «Ռաֆայելի նկարները նայելով՝ տեսնում ես՝ ինչպիսի հետաքրիր և գունեղ ներաշխարհ ունի: Ֆիլմն էլ ավելի առարկայացրեց այդ ամենը»: Ապա նախաձեռնության մասին խոսելիս ավելացրել է. «Մենք արվեստով կարող ենք շատ ուղերձներ տալ ոչ միայն մեր հասարակությանը, այլև ամբողջ աշխարհին»:

Նկարիչ Ռաֆայել Մեգալն ասել է. «Շատ հավանեցի ֆիլմը. մինիմալիստական է, ու ամեն ինչ ասված է: Ինչպես և նախատեսել էինք, իմ կենցաղն ու արվեստը շատ համահունչ են ստացվել»:

Ֆիլմի ամբողջական տարբերակը շուտով հասանելի կլինի AKNEYE-ի YouTube-յան ալիքում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter