HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Թրամփի հաղթանակի պարագայում Իլոն Մասկը մտադիր է մասնակցել նրա վարչակազմի աշխատանքներին

Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկն առաջարկել է իր մասնակցությունը Դոնալդ Թրամփի վարչակազմի աշխատանքներին, եթե ԱՄՆ նախկին նախագահը կրկին ընտրվի այդ պաշտոնում։ Մասկը նման միտք է հայտնել Դոնալդ Թրամփի հետ հարցազրույցի ժամանակ, որը հեռարձակվել է X-ում։ Մասկը նշել է, որ ցանկանում է օգնել պետական ծախսերի կրճատման հարցում։

«Կարծում եմ, որ հիանալի կլիներ ունենալ իշխանության արդյունավետության հանձնաժողով, որը կվերանայեր այս հարցերը և երաշխավորեր, որ հարկատուների վաստակած գումարներից վճարված հարկերը ծախսվեն պատշաճ կերպով: Ես ուրախ կլինեմ օգնել նման հանձնաժողովին»,- հայտարարել է Մասկը։

Իր հերթին Դոնալդ Թրամփը հավելել է, որ ուրախ կլիներ, եթե Մասկը միանար իր վարչակազմի աշխատանքներին՝ նշելով, որ միլիարդատերը համարվում է «հրաշալի տնտեսագետ»՝ նկատի ունենալով ծախսերը կրճատելու այն գործողությունները, որոնք Մասնկը ձեռնարկել է իր ընկերություններում:

Հիշեցնենք, որ դեռ մայիս ամսին The Wall Street Journal պարբերականը հայտնել էր, որ Մասկն ու Թրամփը քննարկել են վերընտրման պարագայում ԱՄՆ նախկին նախագահի վարչակազմի աշխատանքներում Մասկի հնարավոր մասնակցությունը, սակայն ամերիկացի միլիարդատերը հերքել էր այդ լուրերը։

Լուսանկարը՝ Patrick Pleul/AP

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter