Թրամփը հուսով է, որ կհարթի հարաբերությունները Պուտինի հետ
Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հույս ունի ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթելու պարագայում կրկին հարթել հարաբերությունները Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
«Հուսով եմ, որ մենք նորից լեզու կգտնենք նրա հետ: Գիտես՝ նրա հետ լեզու գտնելը լավ կլիներ, այլ ոչ թե վատ»,- Իլոն Մասկին տված իր հարցազրույցի ընթացքում հայտարարել է Թրամփը, որը հեռարձակվել է X-ով։
Քաղաքական գործիչը նաև նշել է, որ Ռուսաստանի առաջնորդը «լավ բանակցող» է, մինչդեռ ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենը «IQ-ի ցածր մակարդակ ունի»։ Թրամփը նաև հավելել է, որ Բայդենը «հիմարություն է արել», երբ համաձայնել է Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության հնարավորությանը:
Թրամփի խոսքով՝ «հիմա ԱՄՆ-ին ոչ ոք չի հարգում»։ «Մեր երկիրն այժմ նման վատ վիճակում է», - նշել է նա՝ հայտարարելով, որ իր օրոք հակամարտություններ չէին լինի Ուկրաինայում և Գազայի հատվածում։
Լուսանկարը՝ Brendan Smialowski/AFP via Getty Images, FILE
Մեկնաբանել