
ՏՄՊՊՀ-ն ավարտեց «Քինգ դելյուքս» ընկերության դիմումի հիման վրա իրականացված ուսումնասիրությունը
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն ավարտել է Երևան-Աբովյան-Երևան երթուղիով ուղևորափոխադրում իրականացնող «Քինգ դելյուքս» և Երևան-Չարենցավան-Երևան երթուղին սպասարկող «Տրանս կոնֆորտ» ընկերությունների դիմումների հիման վրա կատարված ուսումնասիրությունները:
Համաձայն ՏՄՊՊՀ ներկայացված դիմումների՝ վերոնշյալ ընկերությունների գործունեությանը խոչընդոտում են բարեգործական հիմունքներով աշխատող տրանսպորտային միջոցները:
ՏՄՊՊՀ-ն տեղեկացնում է, որ կատարվել է լայնածավալ աշխատանք՝ փաստաթղթերի ուսումնասիրությունից մինչև դիտանցումներ երթուղիներում: Պարզվել է, որ խնդիրն ամբողջությամբ գտնվում է Տրանսպորտի և կապի նախարարության կարգավորման դաշտում:
Հանձնաժողովի որոշմամբ, ուսումնասիրությունների ողջ փաթեթը այսօր կուղարկվի տրանսպորտի և կապի նախարարություն:
Մեկնաբանել