CAST. ինչպես է արհեստական բանականությունը բժիշկներին օգնում վերլուծել սրտագրերը
Հայ-ռուսական համալսարանի CAST գիտահետազոտական կենտրոնում 2017 թվականին մեքենայական ուսուցմամբ զբաղվող 5-հոգանոց խումբ է ձևավորվել։ 7 տարվա ընթացքում խմբի կազմը փոփոխվել ու ընդլայնվել է, նոր ուսանողներ են եկել-գնացել, հիմա 17 հոգով զբաղվում են բժշկական տվյալների մշակմամբ և խոսքի տեխնոլոգիաներով։
Կարեն Ավետիսյանը թիմի ղեկավարն է, պատմում է, որ իրենց մշակած տեխնոլոգիայով էլեկտրասրտագրերում արդեն 12 ախտաբանություն (պաթոլոգիա) են կարողանում հայտնաբերել։ Երբ բուժառուին միացվում է սարքը, ստացված տվյալները վերլուծվում են, ու միանգամից պատասխան է տրվում։ Ավետիսյանը շեշտում է՝ բժիշկներին չի փոխարինելու իրենց համակարգը, օգնելու է։ Ասում է՝ հիմնական նպատակը բժիշկների ժամանակը խնայելն է՝ ֆիլտրելով այն մարդկանց, որոնք չունեն հիվանդություններ: Բացի այդ, համակարգը բժշկին առաջարկում է հուշող ինֆորմացիա, ինչը կարող է օգնել բաց չթողնել կարևոր ախտանշաները:
Կարեն Ավետիսյանի խոսքով՝ իրենց լուծումները փորձարկման փուլում են:
Թիմը համագործակցում է բժիշկների հետ՝ հավաքելով թեստային տվյալներ՝ մոդելի ճշտությունը ստուգելու համար: Հավաքված տվյալները ցույց են տվել, որ տեխնոլոգիան 89%-98% ճշտություն ունի, Ավետիսյանի խոսքով՝ գործիքը կարող է ավելի ճշգրիտ լինել, քան մարդը:
Մանրամասները՝ տեսանյութում.
Գլխավոր լուսանկարում՝ Կարեն Ավետիսյանը
Մեկնաբանել