HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գուրգեն Արսենյանի պատգամավորական լիազորությունները դադարեցվել են

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի ստորագրած արձանագրությամբ՝ դադարեցվել են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանի լիազորությունները։

«Հիմք ընդունելով պատգամավորի հրաժարականի մասին դիմումը եւ առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի եւ 155-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի պահանջներով՝ դադարած համարել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով ընտրված պատգամավոր  Գուրգեն Արսենյանի՝ պատգամավորի լիազորությունները»,- նշված է ԱԺ նախագահի ստորագրած արձանագրության մեջ:

Հավելենք, որ ըստ մամուլում առկա մի շարք հրապարակումների՝ Գուրգեն Արսենյանը նշանակվելու է Ռուսաստանում Հայաստանի դեսպան։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter