HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տեղի է ունեցել Fastex-ի 15-րդ տեղեկատվական հանդիպումը

Վճարովի բովանդակություն

Օգոստոսի 10-ին Պարոնյան 16/2 հասցեում գտնվող Հայաստանի բլոկչեյն էմբասիում տեղի է ունեցել 15-րդ Fastex Meetup տեղեկատվական հանդիպումը, որի թեման էր «Բահամուտ» բլոկչեյն: Ինչպես դրամայնացնել քո գաղափարները»։

Հանդիպման ընթացքում Fastex-ի բիզնեսի զարգացման ղեկավար Արմեն Բաղդասարյանը և համագործակցությունների գծով մենեջեր Սաթենիկ Ավետիսյանը պատմել են Բահամուտ բլոկչեյնում բիզնես սկսելու, բիզնես գաղափարները  դրամայնացնելու, ռազմավարություն մշակելու և բլոկչեյն տեխնոլոգիաները բիզնեսում կիրառելու հնարավորությունների մասին։ Խոսնակները կիսվել են իրենց փորձով և ներկայացրել ոլորտում առկա միտումներն ու դրամայնացման հիմնական քայլերը։

Համագործակցությունների գծով մենեջեր Սաթենիկ Ավետիսյանը կարևորել է նման հանդիպումների կազմակերպումը․ «Այս հանդիպումները ոլորտում եզակիներից են, դրանք ունեն շատ մեծ նշանակություն և՛ մեզ համար, և՛ հանրության համար, քանի որ Fastex էկոհամակարգն ստանձնել է նաև մարդկանց կրթելու մեծ պատասխանատվությունը»,- ասել է նա: Իսկ բիզնեսի զարգացման ղեկավար Արմեն Բաղդասարյանը նկատել է, որ մարդկանց հետաքրքրվածությունը մեծանում է ոլորտի նկատմամբ։

Հանդիպումը շարունակվել է ոլորտի մարտահրավերների քննարկմամբ, ներկաները մասնագետներին ուղղել են իրենց հետաքրքրող հարցերը։

Fastex Meetup հանդիպումների շարքը շարունակվում է։ Առաջիկա հանդիպումների մանրամասներին ծանոթանալու համար անհրաժեշտ է հետևել Fastex Armenia և ftnft.am պաշտոնական կայքէջերին։

Fastex-ի մասին

Fastex-ն արագ զարգացող Web3 էկոհամակարգ է, որն իր օգտատերերին տալիս է հսկայական հնարավորություններ և հարմարավետ միջավայր՝ առաջարկելով Fastex Exchange փոխանակման հարթակը, Fastex Card-ը, Fastex Wallet-ը և ftNFT-ն՝ իր հարթակներով և ֆիջիթալ սփեյսներով: Fastex-ը կարևորում է անվտանգ և հուսալի միջավայրի ապահովումը համաշխարհային թվային ֆինանսների զարգացող աշխարհում՝ մշտապես հետևելով ոլորտի միտումներին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter