HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Սևան» ՔԿՀ-ում կանխվել է արգելված իրերի փոխանցումը դատապարտյալներին

Քրեակատարողական ծառայությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 13-ին՝ ժամը 22։00-ի սահմաններում, ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի պահպանության ապահովման բաժնի ծառայողները, դիտաշտարակներում ծառայություն իրականացնելիս ահազանգել են այն մասին, որ բնակելի տարածքի արգելագոտուն հարող տարածքում նկատել են կասկածելի շարժ։

«Ահազանգից անմիջապես հետո հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները ժամանել են նշված տարածք։ Իրականացված տեղազննության արդյունքում հայտնաբերվել է ներնետված փաթեթ, որին ամրացված է եղել լուսարձակող կրակայրիչ։ Փաթեթում առկա է եղել 2 բջջային հեռախոս։

Դեպքի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցներ արգելված իրերի պատկանելիությունը բացահայտելու ուղղությամբ»,- նշված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter