
Ջո Բայդենը ՌԴ տարածքի վրա Ուկրաինայի հարձակումը Պուտինի համար իրական երկընտրանք է անվանել
Կուրսկի մարզում ուկրաինական զորքերի հարձակումը Վլադիմիր Պուտինին իրական երկընտրանքի առաջ է կանգնեցնում։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը:
«Սա իսկական երկընտրանք է ստեղծում Պուտինի համար, և մենք ուղիղ, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ այն ակտիվ ընթացքի մեջ է»,- Նոր Օռլեանում լրագրողներին հայտարարել է նախագահ Բայդենը։
Սա ԱՄՆ առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է Ուկրաինայի զինված ուժերի՝ ռուսական այդ տարածք ներխուժման մասին։
Ավելի վաղ, Վլադիմիր Պուտինը Կուրսկի մարզ Ուկրաինայի զինված ուժերի ներխուժումը որակել էր որպես «մասշտաբային սադրանք»: ՌԴ նախագահի խոսքով՝ այդպիսով «Կիևի վարչակարգն արևմտյան տերերի օգնությամբ փորձում է բարելավել իր բանակցային դիրքերը»:
Նա ՌԴ պաշտպանության նախարարությունից պահանջել էր «հակառակորդին դուրս մղել մեր տարածքներից և ապահովել սահմանների հուսալիությունը»։
Լուսանկարը՝ Սպիտակ տան մամուլի ծառայության
Մեկնաբանել