HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչը կոչ է անում Իսրայելին ճանաչել ահաբեկչական պետություն

ՄԱԿ-ը պետք է Իսրայելին հայտարարի ահաբեկչական պետություն, ինչը պայմանավորված է Գազայի հատվածի խաղաղ բնակչության շրջանում զանգվածային զոհերով: Նման դիրքորոշում է հայտնել Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Իրանի մշտական ներկայացուցիչ Ալի Բահրեյնին:

«Ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին միջազգային կոնվենցիայի 2.1-րդ հոդվածի համաձայն՝ իսրայելական վարչակարգի ինստիտուտները պետք է ճանաչվեն ահաբեկչական։ Հետևաբար, Պաղեստինի քաղաքացիական բնակչության դեմ իսրայելական վարչակարգի կողմից իրականացվող գործողությունները ահաբեկչության ակնհայտ դրսևորում են»,- ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Վոլկեր Տյուրկին և այս կազմակերպության երկու հատուկ զեկուցողներին գրել է Բահրեյնին։ 

Ըստ նրա՝ «վերացնելով Պաղեստինի առաջնորդներին՝ Իսրայելը ձգտում է ոչնչացնել պաղեստինյան քաղաքական ինքնությունը և Պաղեստինի ժողովրդից խլել անկախ պետության հիմնարար իրավունքը»։ Նա ՄԱԿ-ից պահանջել է դատապարտել Թեհրանում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիայի սպանությունը:

Մերձավոր Արևելքում իրավիճակի հերթական սրումը սկսվեց հուլիսի վերջին, երբ հայտնի դարձավ, որ իսրայելական գործողությունների հետևանքով զոհվել են Հեզբոլահի զինված կազմավորումների հրամանատար Ֆուադ Շուքերը, ՀԱՄԱՍ արմատական շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիան և ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի ղեկավար Մուհամեդ Դեյֆը:

Իրանը մտադիր է Իսրայելի վրա հարձակվել մի շարք խմբավորումների, այդ թվում՝ Հեզբոլահի և Եմենի հութիների հետ։ Հեզբոլահի առաջնորդ Հասան Նասրուլան հայտնել է, որ Իսրայելին հարվածներ կհասցվեն Իրանից, Եմենից և Լիբանանից։ Նրա խոսքով՝ Հեզբոլահն ունի հրթիռային զենքեր, որոնք «մեկ ժամից էլ քիչ ժամանակահատվածում» կոչնչացնեն իսրայելական մի քանի ռազմական գործարաններ։

Լուսանկարը՝ IRNA գործակալությունից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter