HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

2023 թվականի հոկտեմբերից ի վեր Գազայում զոհվել է մոտ 40 000 մարդ

2023 թվականի հոկտեմբերից Գազայի հատվածում իսրայելցի զինվորականների գործողությունների հետևանքով զոհված պաղեստինցիների թիվը մոտենում է 40 հազարի: Նման տվյալներ է հրապարակել Գազայի հատվածի առողջապահության նախարարությունը:

«2023 թվականի հոկտեմբերից Գազայում իսրայելական ագրեսիայի հետևանքով զոհերի թիվը հասել է 39 965-ի, տուժել է ևս 92 294 մարդ»,- Al Jazeera-ի փոխանցմամբ՝ ասված է պաղեստինյան այս գերատեսչության հայտարարության մեջ։

Գազայի առողջապահության նախարարությունում նշել են, որ «վերջին մեկ օրվա ընթացքում Գազայի տարբեր շրջաններում իսրայելական ուժերի հրետակոծությունների և օդային հարձակումների հետևանքով սպանվել է 36 պաղեստինցի, ևս 54-ը՝ վիրավորվել»։

Մերձավոր Արևելքում իրավիճակը կտրուկ սրվեց 2023 թվականի հոկտեմբերի 7-ին պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման զինված մարտիկների կողմից Գազայի հատվածից Իսրայելի տարածք ներթափանցելուց հետո, որն ուղեկցվում էր սահմանային բնակավայրերի բնակիչների սպանություններով։ Բացի այդ, ՀԱՄԱՍ-ի անդամները գերեվարել էին նաև իսրայելցի ավելի քան 240 պատանդների։ Ի պատասխան՝ Իսրայելը ռազմական գործողություն սկսեց պաղեստինյան այդ անկլավի տարածքում՝ հայտարարելով ՀԱՄԱՍ-ի ամբողջական ոչնչացման իր մտադրության մասին: Գազայի հատվածում ռազմական գործողությունները շարունակվում են մինչ օրս՝ ամեն օր դառնալով տասնյակ մարդկանց մահվան պատճառ։

Լուսանկարը՝ Hatem Ali/AP Photo

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter