
Նորոգում՝ Լենինգրադյան փողոցում
Երեւանի քաղաքապետարանը հայտնում է, որ Լենինգրադյան փողոցում կատարվում են միջին նորոգման, փոսալցման և ճաքալցման աշխատանքներ:
«Հին ասֆալտբետոնե ծածկը փոխարինվում է նորով, նորոգվում են ժամանակի ընթացքում առաջացած ցանցային ճաքերը: Ասֆալտապատմանը զուգահեռ իրականացվում են նաև դիտահորերի բարձրացման աշխատանքներ»,- ասված է քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ:
Այս տարի, ըստ քաղաքապետարանի, Երևանում կնորոգվի 52 կմ ճանապարհ։
Լուսանկարը՝ սքրինշոթ Երեւանի քաղաքապետարանի տեսանյութից
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել