
Աբովյան փողոցում առաջին երթևեկելի գոտին՝ միայն հասարակական տրանսպորտի համար
Օգոստոսի 15-ից Երեւանի Աբովյան փողոցի՝ Աբովյան պուրակից միչև Աբովյան-Իսահակյան փողոցների խաչմերուկ ընկած ճանապարհահատվածում առաջին երթևեկելի գոտին կգործի միայն հասարակական տրանսպորտի համար:
Երեւանի քաղաքապետարանի հաղորդմամբ՝ իրականացվել են համապատասխան գծանշման և ճանապարհային նշանների տեղադրման աշխատանքներ:
Աբովյան և Իսահակյան փողոցների խաչմերուկից դեպի Կորյունի փողոց երթևեկող մեքենաների համար Աբովյան և Կորյունի փողոցների խաչմերուկում տեղադրված աջ լրացուցիչ սեկցիան ապամոնտաժվել է։
Լուսանկարը՝ սքրինշոթ Երեւանի քաղաքապետարանի տեսանյութից
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել