
Գուրգեն Արսենյանը՝ Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ նախագահ Վահագն Խաչատուրյանը օգոստոսի 14-ին հրամանագիր է ստորագրել Գուրգեն Արսենյանին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին (նստավայրը՝ Մոսկվա)։
Գուրգեն Արսենյանը ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ է։
Մեկ այլ հրամանագրով այդ պաշտոնից ազատվել է Վաղարշակ Հարությունյանը։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել