HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով

Երևանում оգոստոսի 15-ի ցերեկը, 17-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 16-ին կեսօրից հետո քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 15-17-ին, 20-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 17-21մ/վ արագությամբ։ Նման կանխատեսում է արել Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիտորինգի կենտրոնը։

Հայաստանի մարզերում օգոստոսի 15-ին և 20-ին կեսօրից հետո, 16-17-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։

Օգոստոսի 18-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսային՝ 3-6 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վ արագությամբ: Երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում օգոստոսի 15-17-ին, 20-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 17-21մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը օգոստոսի 16-ի ցերեկը, 17-ին աստիճանաբար կնվազի 4-7 աստիճանով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter