HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հերթական ուժեղացված ծառայությունը մայրաքաղաքում. ստուգվել է 580 մեքենա, ձերբակալվել է 46 անձ

ՆԳՆ ոստիկանությունը հայտնում է, որ օգոստոսի 14-ի երեկոյան, մայրաքաղաքում իրականացրել է ուժեղացված ծառայություն։

«Ուժեղացված ծառայության ընթացքում ստուգվել է 580 տրանսպորտային միջոց, պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 3 մեքենա։ Տարբեր կասկածանքներով ձերբակալվել և բաժիններ են տեղափոխվել 46 անձինք, նաև բաժիններ է ներկայացվել 3 անձ։

Միջոցառման ընթացքում հայտնաբերվել են «Մակարով» տեսակի ատրճանակ՝ լիցքավորված փամփուշտներով, 4 գազային ատրճանակ, 8 սառը զենք։ Արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման 15 դեպք։

Նմանօրինակ ուժեղացված ծառայությունները պարբերական են»,- նշված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter