HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արագածոտնի մարզում կստեղծվի ազատ տնտեսական գոտի․ կազմակերպչի ներդրումների ծավալը՝ մինչև 30 մլրդ դրամ

Կառավարության նիստում կայացվել է որոշում, որով կստեղծվի ազատ տնտեսական գոտի` Արագածոտնի մարզի Ապարան համայնքի Եղիպատրուշ բնակավայրում` ներդրումների ներգրավման, երկրի ներդրումային գրավչության բարձրացման, երկրի զբոսաշրջային գրավչության բարձրացման, նոր աշխատատեղերի ստեղծման և կայուն տնտեսական զարգացումը խթանելու նպատակով:

Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզում ազատ տնտեսական գոտու ստեղծմամբ ակնկալվում է խթանել զբոսաշրջության զարգացումը, նոր աշխատատեղերի ստեղծումը, նպաստել ներդրումների ներգրավումը։

Ծրագրի նպատակն է կառուցել տարածաշրջանի մակարդակով բարձր ստանդարտներին համապատասխան լեռնադահուկային հանգստավայր, ինչը կնպաստի երկրի զբոսաշրջային գրավչության բարձրացմանը և երկրի/մարզի սոցիալ-տնտեսական կայուն զարգացմանը։

Ծրագրի շրջանակներում միայն կազմակերպչի ընդհանուր ներդրումների ծավալը կկազմի մինչև 30 մլրդ դրամ սահուղիների և արհեստական ձնագոյացման համակարգի ձեռքբերման և ժամանցային կենտրոնների (տոբոգան, տյուբինգ, «կախարդական կարպետ», զիփլայն, ջրային ատրակցիոններ) և այլ ենթակառուցվածքների կառուցման համար:

Ծրագրի համաձայն՝ կազմակերպիչը բացի հիմնական ենթակառուցվածքներից, կառուցելու է նաև ճոպանուղիներ, երեք հյուրանոց, ռեստորան, սահադաշտ, մանկական զբաղմունքի կենտրոն, սպա կենտրոն, որտեղ լինելու են բազմաթիվ հիմնական աշխատողներ։

Համաձայն ներկայացված գործարար ծրագրի՝ ԱՏԳ-ի ստեղծման դեպքում նախատեսվող աշխատատեղերի քանակը առաջին փուլում կկազմի 1,500, իսկ երրորդ փուլում կհասնի 10,400-ի:

Միջին ամսական աշխատավարձը առաջին փուլում կկազմի 180,000 դրամ՝ հետագայում աճման միտումով։ «Մայլեռ ԱՏԳ» ՍՊԸ-ն ծրագրի իրականացման ընթացքում արդեն իսկ իրականացրել է 15 մլն ԱՄՆ դոլարի ներդրումներ համապատասխան ենթակառուցվածքների ձևավորման նպատակով, ինչպես նաև ստեղծել է 90-100 նոր աշխատատեղ:

Համաձայն զբոսաշրջային հոսքերի կանխատեսումների՝ առաջին փուլի ավարտին ակնկալվում է, որ հանգստավայր կայցելի օրական մինչև 20,000 այցելու ձմեռային սեզոնին։

Կարդացեք նաև՝

Գլխավոր լուսանկարը` «Մայլեռ»-ի պաշտոնական կայքից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter