
Վթարային ջրանջատում Շիրակի մարզում
Օգոստոսի 16-ին ժամը 10.00-ից մինչև օգոստոսի 17-ը ժամը 10.00-ն կդադարեցվի Շիրակի մարզի Գյումրի քաղաքի «Անի» թաղամասի, Մայիսյան, Հացիկ, Ախուրյան, Նոր Ախուրյան, Հովունի, Շիրակ, Կառնուտ գյուղերի ջրամատակարարումը, իսկ Գյումրի քաղաքի մյուս հասցեներում կնկատվի ջրի ճնշման անկում:
Այս մասին հայտնում է «Վեոլիա Ջուր» ընկերությունը եւ նշում, որ պատճառը վթարավերացման աշխատանքներն են։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել